13 / Սեպտեմբեր / 2021 : 16-55

«ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն»․ եռօրյա դասընթաց՝ Գյումրիում

Հարգելի Ընկեր,

Սիրով տեղեկացնում ենք, որ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Հանուն Մարդկային Կայուն Զարգացման ՀԿ-ի հետ համատեղ սեպտեմբերի 17-19-ը Գյումրիում իրականացնելու է «ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն» խորագիրը կրող եռօրյա դասընըթացը: Միջոցառումը տեղի է ունենալու Գյումրու «Բեռլին Արտ Հոթել»-ում:
Դասընթացը նվիրված է ՀՀ էներգետիկ համակարգի հիմախնդիրներին և լուծման հավանական ուղիներին: Առանցքում դիտարկվելու են վերաականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնահարցերը, ՀՀ ռազմավարական ծրագրերը և զարգացումների հավանական սցենարները:

Ծրագիրը բաղկացած է լինելու տեսական և գործնական բաժիններից, ինչպես նաև՝ ոլորտային օբյեկտներ այցելություններից:
Մասնակիցները ծրագրի ավարտին կստանան մասնակցության վկայական: Դասընթացը վարելու են ոլորտի փորձառու մասնագետներ:
Դասընթացի կազմակերպամնն ու իրականացմանն աջակցում են նաև Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն հիմնադրամը և «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության եւ գյուղատնտեսության զարգացման կենտրոն ՀԿ-ն:


Ծրագրին կարող են մասնակցել Շիրակի մարզի՝
1. ՏԻՄ ներկայացուցիչները;
2. հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները,
3. լրագրողները,
4. բիզնես սեկտորի ներկայացուցիչները,
5. ոլորտային ուսանողները:

Ծրագրի մասնակցության բոլոր ծախսերը կհոգա Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը: Ծրագրին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի15-ը: Ծրագրի լրացված հայտերը ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Մ Ա Ս Ն Ա Կ Ց ՈՒ Թ Յ Ա Ն Հ Ա Յ Տ

Անուն Ազգանուն
Ծննդյան
ամիս/օր/թվական
Բնակության հասցե
Հեռախոս
Էլ. փոստի հասցե
Մասնագիտություն
Աշխատանքի վայր
Ծրագրին մասնակցելու Ձեր նպատակը/ մոտիվացիան
Հետագայում որտե ՞ղ եք պատրաստվում կիրառել ստացված գիտելիքները
Ի՞նչ ակնկալինքեր ունեք ծրագրից
Ունե՞ք արդյոք կեցության հատուկ կարիքներ (Օրինակ՝ բուսակեր եք)

Ներկայացնում ենք օրակարգը

Դիտվել է 9215անգամ
Վերջին լուրեր