Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2020 : 09-33

Լորիս Ճգնավորյանը կորոնավիրուսի համավարակի մասին երաժշտություն է գրել

Իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը օրերս հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ երաժշտություն է ստեղծել: Կոմպոզիտորն այն նկարագրել է որպես «աբստրակտ» արվեստ՝ առանց մեղեդու:

Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, երկուշաբթի օրը օնլայն հարցազրույցի շրջանակում Ճգնավորյանն ասել է, որ որոշ հույզեր իրապես աբստրակտ են:

Նա հորդորել է մարդկանց միավորվել արվեստի միջոցով:

Ճգնավորյանը շեշտել է, որ երկիրը վերակառուցելու առաջին և  ամենակարևոր միջոցը մշակույթն է, որը պայծառ ապագա է խոստանում:

Դիտվել է 10464անգամ
Վերջին լուրեր