16 / Սեպտեմբեր / 2021 : 09-43

Մենք ներքաշված ենք ֆանտաստիկ մասշտաբի աշխարհաքաղաքական ավանտյուրայի մեջ, թիրախում Իրանն է․ Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը. «Թիրախում Իրանն է։ Նպատակը՝ Իրանի տնտեսական կոմունիկացիաների զսպումը։ Այն, ինչ տեղի է ունենում Գորիս-Կապան ավտոճանապարհին, ոչ այլ ինչ է, քան գեոռազմավարական ճնշում՝ առայժմ լուռ, բայց շատ կոշտ ու պայթյունավտանգ։
Ու դա դեռ սկիզբն է։
Գորիս-Կապան ճանապարհին «Ադրբեջանի տարածք անօրինական մուտք գործելու համար» արդեն իրանցի վարորդներ են ձերբակալում։

«Այդ մեքենաների վարորդների դեմ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն՝ համաձայն Ադրբեջանի օրենսդրության»,- հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։

Մենք ներքաշված ենք մի ֆանտաստիկ մասշտաբի աշխարհաքաղաքական ավանտյուրայի մեջ, որից դուրս գալը, գոնե տեսանելի ապագայում, դժվար է պատկերացնել»։
Դիտվել է 11723անգամ
Վերջին լուրեր