16 / Սեպտեմբեր / 2021 : 13-25

Վահան Քերոբյանը կոչ է անում կողքի դնել պահպանողական մոտեցումները, լինել առաջադեմ և գնալ պատվաստվել

«Դուք գիտեք՝ ես ինչքան եմ պայքարել, որ տնտեսությունն որքան հնարավոր է ազատ գործի, բայց կորոնավիրոսի տարածման տեմպը մտավախություն է առաջանում, որ եթե էական փոփոխություն հասարակության և բիզնեսի վարքագծում չլինի, ապա հավանական է, որ մեր առողջապահական համակարգը չկարողանա այլևս դիմանալ հիվանդների ճնշմանը և ստիպված լինենք կրկին սահմանափակումների գնալ»: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հորդորելով գործարարներին, աշխատողներին կողքի դնել պահպանողական մոտեցումը, առաջադեմ լինել և գնալ պատվաստվելու:

«21-րդ դարում պահպանողական լինելը հաճախ վնաս է տալիս, պետք է լինել առաջադեմ և գնալ պատվաստվել: Հայաստանը պատվաստված մարդկանց քանակով ամենավատ տեղում է, սկսում ենք կարմիր զոնա ընկնլ, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունը կարող է թուլանալ, ինչը հիմա մեզ հեչ պետք չէ»,-ասաց Քերոբյանը

Դիտվել է 4350անգամ
Վերջին լուրեր