17 / Սեպտեմբեր / 2021 : 09-12

Ֆարերյան կղզիներում սպանել են ավելի քան 1500 դելֆին (տեսանյութեր)

Ֆարերյան կղզիներում կենդանիների ավանդական որսի ժամանակ սպանել են ավելի քան 1500 դելֆին, տեղեկացնում է BBC-ին։

Կենդանիներին քշել են Էսթուրոյի Սկալաբոտնուր լողափի ծանծաղուտներ եւ սպանել դանակներով։ Մսեղիքը ափ են քարշ տվել եւ բաժանել տեղի բնակիչներին։

Կետակերպերի որսը, որը հայտնի է որպես գրինդ, ավանդական է համարվում Ֆարերյան կղզիներում հարյուրավոր տարիներ։ Որսի այս տեսակի սիրահարների կարծիքով՝ սա սննդի հայթայթման հուսալի միջոց է տեղի բնակիչների համար եւ նրանց մշակութային ինքնության կարեւոր մասն է կազմում։

Սակայն կենդանիների պաշտպաններին զայրացնում է երեւույթի դաժանությունը։ Սկալաբոտնուր լողափին կատարված սպանության մասշտաբները ցնցել են անգամ տեղի շատ բնակիչների եւ քննադատության ալիք առաջացրել որսորդների շրջանում։ Բնակչության շրջանում ֆարերյան Kringvarp Foroya լրատվամիջոցի անցկացրած հարցման տվյալներով՝ հարցվածները պատասխանել են, որ հարկավոր է դադարեցնել դաժան որսը, բայց 30 տոկոսը կողմ է, որպեսզի ավանդական որսը շարունակվի։

Ֆարերյան կղզիների կառավարության տվյալներով՝ տարեկան միջինը որսվում է մոտ 600 կետ, դելֆիններին ավելի քիչ են որսում՝ 35 դելֆին 2020թ. եւ 10՝ 2019թ.։
Դիտվել է 11107անգամ
Վերջին լուրեր