Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Սեպտեմբեր / 2021 : 15-48

Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստման սերտիֆիկատ․ հայտնի է գրանցված պատվաստանյութերի ցանկը

Իսպանիա մուտք գործելու ընթացակարգում փոփոխությունների մասին

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ս․թ․ սեպտեմբերի 15-ին Իսպանիայում ուժի մեջ մտած նոր ընթացակարգի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է համաճարակաբանական տեսանկյունից ոչ ապահով երկրների ցանկում, ինչը նշանակում է, որ այսուհետ զբոսաշրջային նպատակով Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ, ընդ որում՝ պատվաստանյութը պետք է գրանցված լինի Իսպանիայի Առողջապահության նախարարության կողմից (Pfizer-BioNTech, Moderna, Astra-Zeneca, Janssen/Johnson&Johnson, Sinovac y Sinopharm)։

Բացառիկ դեպքերում ՀՀ քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել նաև ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելով, սակայն այս պարագայում անհրաժեշտ է նախապես ճամփորդելու թույլտվություն ստանալ ՌԴ-ում Իսպանիայի դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից։
Դիտվել է 15511անգամ
Վերջին լուրեր