Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Սեպտեմբեր / 2021 : 09-26

Ինձ փոխանցվել է Փաշինյանի՝ հանդիպելու առաջարկը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորք այցից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է հանդիպման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցին, թե Էրդողանը ի՞նչ կարծիքի է՝ արդյոք Փաշինյանը կթույլատրի Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի բացումը, Էրդողանը տվել է հետևյալ պատասխանը.

«Այս միջանցքը բացելու կամ չբացելու հարցը քաղաքական հարց է:

Հավանաբար մտորելու տեղիք է տալիս, որ Փաշինյանը մի կողմից սա է ասում, մյուս կողմից ցանկանում է հանդիպել ինձ հետ:

Եթե նա ցանկանում է հանդիպում ունենալ Թայիփ Էրդողանի հետ, ահա այստեղ կան արդեն հայտնի քայլեր, որոնք պետք է կատարվեն:


Մենք փակ չենք բանակցությունների համար, կբանակցենք: Իրականում ինձ հասել է ինձ հետ հանդիպելու ցանկությունը, որը նա փոխանցել է Վրաստանի վարչապետի միջոցով։ Բայց, ինչպես ասացի, այդ հանդիպումներին նախապատրաստվելուն զուգահեռ, նրանք պետք է դրական քայլերը կատարեն:

Վրաստանի վարչապետի՝ այս թեմաների շուրջ երկխոսություն ունենալու ինձ փոխանցած խնդրանքը և նոր գործընթաց սկսելու համար այդ քայլը, եթե իսկապես անկեղծ է, ես էլ ցույց կտամ մեր անկեղծութունը և այդտեղ կսկսի դիվանագիտությունը (երկխոսությունը)։

Բնական է, որ երկխոսության սկսելու պարագայում պետք է ինչ-որ բան քննարկել։

Հուսով եմ, որ այս պարագայում գերակշռում են ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները: Այսպիսով, ես հույս ունեմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ այս խնդիրը կհաղթահարվի այդ միջանցքները բացելով»:
Դիտվել է 10916անգամ
Վերջին լուրեր