Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Սեպտեմբեր / 2021 : 12-02

Դանակահարության հետևանքով մահացել են ՀԲԸՄ 2 կանայք

«Հայկական բարեգործական ընդհանուր միության» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ սեպտեմբեր 17-ին՝ Նիդերլանդներում դաժան հանցագործության՝ դանակահարության հետևանքով մահացել են միության երկու կանայք:

«Մենք կորցրինք մեր սիրելիներից երկուսին, ովքեր տարիներ շարունակ նվիրված ծառայել են ՀԲԸՄ-ին: Երկուսն էլ խորհրդի անդամներ են եղել: Տիկին Մարալ Տեր-Մովեսիանը կանանց կոմիտեի նախագահն էր, իսկ տիկին Ծնունդ Կարդանակեանը՝ կոմիտեի անդամը: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին, հարազատներին և ՀԲԸՄ վարչությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտվել է 17063անգամ
Վերջին լուրեր