20 / Սեպտեմբեր / 2021 : 15-55

Մահացել է Ժենյա Ավետիսյանը

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են․ «Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը:

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը ցավակցություն է հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին։

Առաջիկայում կտեղեկացնենք հոգեհանգստի և հուղարկավորության մասին»։



Ժենյա Ավետիսյանը 80 տարեկան էր:

Նա հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ թատրոնի, հեռուստատեսության և կինոյի հայ դերասանուհի էր, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր և ՀՀ ժողովրդական արտիստ:


Ծնվել է 1941 թվականի հուլիսի 16-ին, Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Տիմոշենկոյի անվան № 39 միջնակարգ դպրոցը։ 1957-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1964 թվականից հանդես է եկել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում:

Նկարահանվել է 20-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից առավել հիշարժան են «Գիքոր» (1982), «Ճերմակ անուրջներ» (1985), Ժայռը (1973), Մարդն «Օլիմպոսից» (1974) և այլն։
Դիտվել է 24260անգամ
Վերջին լուրեր