22 / Սեպտեմբեր / 2021 : 12-53

Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, գրառում է կատարել՝ անդրադառնալով երգչի առողջական վիճակին

Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, գրառում է կատարել՝ անդրադառնալով երգչի առողջական վիճակին։

«Բոլորի ուշադրությունն եմ խնդրում.

Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:



Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:

Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ:

Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել:

Շնորհակալ եմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Դիտվել է 49582անգամ
Վերջին լուրեր