22 / Սեպտեմբեր / 2021 : 16-20

Ականի պայթյունից կրկին ադրբեջանցի է մահացել

Ականի վրա պայթյունից կրկին ադրբեջանցին է մահացել, այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Ղազախի շրջանի Խանլըգլար գյուղի բնակիչ, 1988 թ․ ծնված Մամեդ Մարդանովը մահացել է Բալա Ջաֆարլի գյուղում ականի վրա պայթելու հետևանքով։

Պայթյունը տեղի է ունեցել, երբ Մարդանովը տրակտորով հերկելիս է եղել հողը։ Դեպքի առնչությամբ կատարվում է քննություն։

Հիշեցնենք, որ երեկ էլ Ադրբեջանի քաղաքացի էր պայթել հակատանկային ականի վրա։ Նա էլ շինարարական աշխատանքներ էր կատարել էքսկավատորի վրա։ Միջադեպի հետևանքով տղամարդը վնասվածքներ էր ստացել ու հոսպիտալացվել։

Դիտվել է 8033անգամ
Վերջին լուրեր