22 / Սեպտեմբեր / 2021 : 19-32

Բաթումում անձրևը հեղեղել է փողոցները (լուսանկարներ)

Վրաստանի Բաթում առողջարանային քաղաքի փողոցները հեղեղվել են հորդառատ անձրևի պատճառով, հայտնում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ իրավիճակը հատկապես բարդ է Շավշեթի, Բագրատիոնի և Թավդադեբուլի փողոցներում, որտեղ հեղեղված են առևտրի օբյեկտները և շենքերի առաջին հարկերը: Վնասվել են նաև շենքերի բակերում կանգնած մեքենաները:

Տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված դժվարություններ կան: Քաղաքի բնակիչները ստիպված են ոտքով քայլել ողողված փողոցներով: Անձրևն ուժեղացել է այսօր լուսադեմին: Քաղաքի թեժ գիծը ստացել է ավելի քան 50 հաղորդագրություն այն բնակիչներից, որոնք շտապ օգնության կարիք ունեն:

Դիտվել է 5859անգամ
Վերջին լուրեր