Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Սեպտեմբեր / 2021 : 12-27

Արաքսի` Իրանի սահմանների ողջ երկայնքով, մեծ քանակության տեխնիկա և զորք է կուտակվել. Մեղրու և Ագարակի բնակիչներն անզեն աչքով տեսնում են

Սարգիս Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իրանի ու Թուրքիա–Ադրբեջան–Պակիստան եռյակի միջև հարաբերությունները ժամ առ ժամ ավելի են սրվում։ Արաքսի` Իրանի սահմանների ողջ երկայնքով, մեծ քանակության տեխնիկա և զորք է կուտակվել։ Մեղրու և Ագարակի բնակիչներն անզեն աչքով տեսնում են նաև Իրանի օդային տարածքում ճախրող ռազմական ուղղաթիռներ։

Երեկ ՀՀ–ում Իրանի դեսպանն ու ՀՀ ԱԽՔ են հանդիպել։ Քննարկվել են երկու երկրների համագործակցության մի շարք հարցեր,սակայն առանցքայինը եղել է ապրանքաշրջանառությունը Հնդկաստանից մինչև Սև ծով,որտեղ,ըստ Իրանի դեսպանի խոսքերի, Հայաստանը կարևոր դեր ունի այդ ճանապարհին։ Իրանի դեսպանը միաժամանակ մտահոգություն հայտնեց Հայաստան–Իրան սահմանի շուրջ տիրող իրավիճակով։

Երեկ իրանագետ Վարդան Ոսկանյանը ՖԲ–ում գրեց, որ իրանական թվիթերյան օգտահաշիվներից մեկը, անդրադառնալով Գորիս–Կապան ճանապարհի Որոտանի հավածին, գրել է`

«Կցանկանայի` դեպի Հայաստան ճանապարհը, որը փակել են Բաքվի անօրինական զինված խմբավորումները,բացենք ռազմական ուժով և այրող կապարով,այլ ոչ թե բանակցությամբ`հենց այնպես, ինչպես բացեցինք Թեհրան–Միջերկրական ծով ուղին`ոչնչացնելով Էրդողանի հետ կապված հազարավոր ծայրահեղական իսլամիստների։Ռազմական ուժը,եթե չի ծառայում ժողովրդի բարեկեցությանն ու անվտանգությանը,բանի պետք չէ։ Անհրաժեշտ է դաստիարակել դրանց»։

Երեկ Իրանի Արտաքին Գործերի Նախարարը հանդիպել է Եվրոմիության Արտաքին հարաբեությունների ղեկավարի հետ և շեշտել,որ Իրանի նոր ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Իսկ, թե երեկ ի՞նչ են արել ՀՀ իշխանությունները, կարելի է շատ կարճ ներկայացնել`ջուր են պզացրել...»։

Սարգիս Պողոսյան
Դիտվել է 25872անգամ
Վերջին լուրեր