Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Սեպտեմբեր / 2021 : 16-26

Զանգեր ստացա Կառավարությունից, թե խի՞ եմ ուրիշների հացին կպնում, իրանք մոռացան, որ սկզբից կպան իմ հացին. Տիգրան Արզաքանցյան

Կառավարության դիմաց շարունակվում է խաղողի մթերման պահանջով գյուղացիների բողոքի ակցիան: Գործարար Տիգրան Արզաքանցյանը, ով անցնում էր այդ ճանապարհով, լրագրողների հետ զրույցում ասաց, որ խաղողի մթերման խնդիր չի լինի, եթե կարողանան հսկել կոնյակ արտադրողներին: «Եթե ունենայինք հսկող ուժեղ լաբորատորիա, որի մասին ժամանակին ասել եմ Կառավարությանը: Ասոցիացիայի 60%-ը ես առաջարկեցի, որ լինի Կառավարությունը, 40%-ը՝ արտադրողները: Ասոցիացիան գործեց 2 ամիս, որովհետև մարդիկ գոհ չէին, ու ես տարբեր զանգեր ստացա Կառավարության տարբեր աշխատողներից, իրենց բարեկամներից, թե խի՞ եմ ուրիշների հացին կպնում: Մոռացան, որ սկզբից կպան իմ հացին ու բոլոր խաղողագործների, որովհետև կեղծ կոնյակներ ուղարկելով՝ խաղողի պահանջ չի լինում արդեն»,- ասաց նա՝ հավելելով. «Ես ժամանակին որ շատ եմ մթերել, իմ ինքնարժեքը բարձր ա»:

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 20776անգամ
Վերջին լուրեր