23 / Սեպտեմբեր / 2021 : 17-32

Լեհաստանի նախագահը շփոթել է Թրամփին և Բայդենին

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, խոսելով Սպիտակ տան վարչակազմի խնդիրների մասին, շփոթել է ամերիկյան ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի և նախորդի՝ Դոնալդ Թրամփի անունները: Այս մասին հայտնում է Onet պորտալը:

Նախօրեին Լեհաստանի առաջնորդը ժամանել էր Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Օտարերկրյա լրագրողներին տված հարցազրույցում նա խոսել է Վարշավայի և Վաշինգտոնի հարաբերությունների մասին, ինչպես նաև նշել է այն դժվարությունները, որոնց բախվում են ամերիկացի իր գործընկերները:



«Ներկայումս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բազմաթիվ խնդիրներ ունի, օրինակ՝ իրավիճակը Աֆղանստանում, որով նա պետք է զբաղվի», - ասել է Դուդան:

Այսպիսով՝ նա փորձել է բացատրել ԱՄՆ-ի և Լեհաստանի միջև հարաբերությունների մի փոքր սառնությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը մեկնարկեց սեպտեմբերի 14-ին՝ Նյու Յորքում: Այս շաբաթ, դրա շրջանակներում, անցկացվում է բարձր մակարդակի հանդիպումների ավանդական շարք`պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:
Դիտվել է 4615անգամ
Վերջին լուրեր