23 / Սեպտեմբեր / 2021 : 19-56

Բարձրաստիճան սպան ինքնասպան է եղել ընտանեկան խնդիրների պատճառով

Պերմի երկրամասի Քննչական վարչության պետ Սերգեյ Սարապուլցևն ինքնասպան է եղել, «Ինտերֆաքսին» հայտնել է իրազեկ աղբյուրը:

«Սարապուլցևն ինքնասպան է եղել ընտանեկան խնդիրների պատճառով: Սա տեղի ունեցածի նախնական, բայց հիմնական վարկածն է», - ասաց նա:

Սարապուլցեւին մահացած են գտել սեպտեմբերի 23 -ի երեկոյան: Նրա գլխավորած գերատեսչության մամուլի ծառայությունը դեռևս չի մեկնաբանում իրավիճակը:

Նշվում է, որ ՌԴ Պերմի պետական համալսարանի վեց մարդու սպանության գործով հետաքննության նախօրեին Պերմ է ժամանել ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը:

Yelaket.am


Դիտվել է 22559անգամ
Վերջին լուրեր