Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Սեպտեմբեր / 2021 : 14-25

Ալիևն այսօր կրկին սպառնացել է Հայաստանին

«Հայկական ֆաշիզմը ոչնչացվել է, բայց դրա դրսևորումները տեսանելի են: Սա շատ վտանգավոր միտում է առաջին հերթին հայկական պետության համար»,֊այսօր Ադրբեջանում «Հիշատակի օրվա կապակցությամբ» ժողովրդին ուղղված իր ուղերձում դարձյալ ասել է Ալիևը:

«Ես արդեն ասել եմ, և այսօր ուզում եմ ևս մեկ անգամ ասել. եթե տեսնենք, որ հայկական ֆաշիզմը գլուխ է բարձրացնում, որ նոր վտանգ է հայտնվում մեր ժողովրդի և պետության համար, առանց որևէ վարանելու՝ պարզապես կկտրենք հայկական ֆաշիզմի գլուխը:

Թող բոլորը դա իմանան: Թող ոչ ոք չմոռանա, որ պատերազմի և հաղթանակի խորհրդանիշ «Երկաթե բռունցքը» տեղում է», - ասել է պետության ղեկավարը ինքն իր մասին:
Դիտվել է 21097անգամ
Վերջին լուրեր