28 / Սեպտեմբեր / 2021 : 15-41

Ալիեւը երախտագիտություն է հայտնել Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւին «հաղթանակի» կապակցությամբ՝ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի տարելիցի կապակցությամբ:

Ալիեւը երախտագիտություն է հայտնել Էրդողանին եւ բարձր գնահատել պատերազմի ժամանակ նրա «քաղաքական եւ բարոյական աջակցությունը»: Կողմերը վստահություն են հայտնել, որ «Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել բոլոր ուղղություններով», հաղորդել է Sabah-ը:
Դիտվել է 5745անգամ
Վերջին լուրեր