28 / Սեպտեմբեր / 2021 : 16-27
Սպասվում է, որ Սոչիում Պուտինը և Էրդողանը կքննարկեն «Զանգեզուրի միջանցքի» հարցը
Մեկուկես տարվա դադարից հետո Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դեմ առ դեմ հանդիպելու են ծովափնյա Սոչի քաղաքում սեպտեմբերի 29-ին։ Հանդիպման օրակարգում, ըստ թուրքական մամուլի բնորոշման, լինելու են բարդ հարցեր, որոնք կուտակվել էին այս ընթացքում։ Գրում է ermenihaber.am-ը։Ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը նշում է, որ նախքան հանդիպումը Էրդողանն արել է երկու հայտարարություն, որից մեկը զայրացրել է Մոսկվային, իսկ մյուսը `գոհացրել: Խոսքը Ղրիմի և «S-400»ների վերաբերյալ Էրդողանի արած հայտարարությունների մասին է։ Մի դեպքում նա օգտագործել է «Ղրիմի բռնակցում» ձևակերպումը, իսկ մյուս դեպքում՝ ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնել, որ Անկարան ռուսական «S-400»ների նոր խմբաքանակ կգնի։Ղրիմի կնճռոտ հարցից բացի Մոսկվային անհանգստացնում է Թուրքական անօդաչու թռչող սարքերի վաճառքը Ուկրաինային։
Բայցևայնպես Ռուսաստանի համար օրակարգի ամենակարևոր թեման լինելու է Իդլիբում տիրող իրավիճակը։ Բանն այն է, որ 2018-ին ռուսները և թուրքերը համաձայնության էին եկել ընդդիմադիր և կառավարական ուժերի միջև բուֆերային գոտի ձևավորելու, չափավոր ընդդիմադիրներին ահաբեկչական խմբավորումներից տարանջատելու և ծանր զրահատեխնիկան դուրս բերելու հարցում։ 2018-ից ի վեր, սակայն, Մոսկվան Անկարային մեղադրում է այդ համաձայնության դրույթները կատարելու հարցում դանդաղկոտություն ցուցաբերելու համար։ Անկարան էլ իր հերթին պնդում է, որ Սիրիայի գործող վարչակազմը սպառնալիք է՝ ուղղված իր ազգային անվտանգությանը։
«Իսկ Թուրքիայի համար Սոչիում առաջնահերթ խնդիրը լինելու է բնական գազի դեֆիցիտի հրատապ փակումը։ Առջևում ձմեռ է։ Խնդիրը հրատապ է, քանի որ անցյալ տարի պաշտոնապես բացված «Թուրքական հոսք» գազամուղի գործարկման պատճառով դադարեցվել են «Անդրբալկանյան» (Արևմտյան) գազատարով ռուսական գազի մատակարարումները»,- գրում է «Cumhuriyet»-ը։
Աղբյուրը նաև նշում է, որ Սոչիում սպասվում են այնպիսի հարցերի քննարկումներ, ինչպիսիք են ռուսական զենքի նոր գնումները, Նախիջևանը Ազդրբեջանին կապող «Զանգեզուրի միջանցքը» և Լիբիայի հարցը։
Դիտվել է
8813անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
02 / Սեպտեմբեր / 2021
Մահացել է «Սիրտակի» պարի երաժշտության հեղինակ Միկիս Թեոդորակիսը
Վախճանվել Է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան Էր: Այդ մասին հաղորդել Է ERT հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար օդը որքա՞ն խոնավ պետք է լինի. Annual Review of Virology
Օդի 40-60 տոկոս համեմատական խոնավության դեպքում նոր կորոնավիրուսը հիվանդներից առողջներին է փոխանցվում ավելի հազվադեպ: Այս մասին հայտնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնց կատարած նոր...
01 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում ևս անձանց տեղաշարժը վերահսկվում է սմարթֆոններով
Մարտի 27-ից Ռուսաստանում գործարկվում է համակարգ, որը նախատեսված է սմարթֆոնների միջոցով այն անձանց տեղաշարժը վերահսկելու համար, ովքեր կարող են կապ ունենալ COVID-19 կորոնավիրուսով վարակված անձանց...
02 / Ապրիլ / 2020
Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում . Ն. Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Չինաստանում հայտնի համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը կնահանջի ապրիլի...
02 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ. CDC
Կորոնավիրուսով վարակված մարդիկ վարակիչ են մինչեւ առաջին ախտանիշների ի հայտ գալը արդեն 1-3 օր առաջ: Այս մասին նշված է ամերիկյան Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (Centers for...
02 / Ապրիլ / 2020
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ...
02 / Ապրիլ / 2020
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ առաջարկելով աղոթել լրատվամիջոցներում աշխատող այն մարդկանց համար, որոնք այս օրերին մարդկանց օգնում են իրենց ամբողջությամբ մեկուսացված...