28 / Սեպտեմբեր / 2021 : 18-29

Վրաստան ոտք դնելուն պես՝ Միխոն կբանտարկվի․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որը պատրաստվում է հոկտեմբերի 2-ին հայրենիք վերադառնալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար, կձերբակալվի այն րոպեին, երբ նա կմտնի Վրաստանի տարածք: Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Հենց որ Սաակաշվիլին ոտք դնի մեր հողի, տարածքի վրա, հենց այդ պահին նրան կձերբակալեն և կտանեն բանտ: Եվ յուրաքանչյուր ոք, ով կխոչընդոտի այս գործընթացին, նույնպես կպատժվի օրենքի շրջանակներում ամենախիստ ձևով», - ասել է Ղարիբաշվիլին:

Վարչապետը վստահ է, որ Սաակաշվիլիի նպատակը իշխանությունը վերականգնելն է․ «Սաակաշվիլիի միակ խնդիրն ու նպատակը խռովությունն է, ապակայունացումն ու քաոսը մեր երկրում: Նրա միակ ցանկությունն է վերականգնել իշխանությունը, սա անհասանելի երազանք է Սաակաշվիլիի և նրա թիմի համար: Այսօր պետությունը հզոր է, նույնիսկ եթե Միխոն և նրա բանդան կարծում են, որ սա 2003 թվականի Վրաստանն է»։

Նշենք, որ Սահակաշվիլին նախօրեին ասել էր, որ ինքնաթիռի տոմս է գնել և հոկտեմբերի 2-ի երեկոյան կլինի Թբիլիսիում:
Դիտվել է 7610անգամ
Վերջին լուրեր