29 / Սեպտեմբեր / 2021 : 11-25

Մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին՝ ռեժիսոր Սուրեն Փարաջանովը

63 տարեկանում Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում իր մահկանացուն է կնքել հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի որդին՝ ռեժիսոր Սուրեն Փարաջանովը: Այս մասին տեղեկացնում է Սերգեյ Փարաջանովի թանգարանի ֆեյսբուքյան էջը:

Էջը ներկայացրել է բանտից Սերգեյ Փարաջանովի նամակը որդուն:

Նշենք, որ 2020 թվականի հունիսին մահացել էր Սերգեյ Փարաջանովի կինը՝ Սվետլանա Իվանովնա Շերբատյուկը:
Դիտվել է 11461անգամ
Վերջին լուրեր