Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Սեպտեմբեր / 2021 : 13-01

Վրաստանի վարչապետը կայցելի Երևան և Բաքու

նի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է,որ առաջիկայում պլանավորում Է այցելել Ադրբեջան ու Հայաստան և հույս ունի, որ դրական դեր կխաղա հարևան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Վաղը ես ուղևորվում եմ Բաքու: Հանդիպում կունենամ նախագահ Ալիևի հետ, որին ես շատ եմ հարգում: Մենք լավ հարաբերություններ ունենք: Ամենագլխավորը՝ մենք միմյանց վստահում ենք: Երբ վստահություն կա երկրների և ղեկավարների միջև, կարծում եմ՝ բոլոր հարցերը կլուծվեն հարկ եղած ձևով»,-Ղարաբաշվիլին ասել Է սեպտեմբերի 28-ին IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես նույն այդպիսի հարաբերություններ ունեմ Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ, ով մի քանի շաբաթ առաջ եղել Է Թբիլիսիիում: Առաջիկայում ես նաև պլանավորում եմ այցելել Հայաստան: Կարծում եմ, որ կկարողանամ իմ ողջ Էներգիան ներդնել հարաբերությունների (Երևանի և Բաքվի միջև-խմբ.) կարգավորման գործում և դրական դեր խաղալ»,- ասել է Վրաստանի վարչապետը:

«ՏԱՍՍ»-ը հիշեցնում է, որ Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում համաշխարհային առաջնորդներին առաջարկել Է «հարևանության խաղաղ նախաձեռնություն»՝ Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Ավելի ուշ Կառավարության ղեկավարը հայտարարել Էր, որ Վրաստանը հանդես Է գալիս Թբիլիսիում հայկական և ադրբեջանական կողմերի բարձր մակարդակով շփումների համար հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ:
Դիտվել է 3990անգամ
Վերջին լուրեր