29 / Սեպտեմբեր / 2021 : 13-23
Սոլարա՝ ձեր արևոտ ապագան սկսվում է այսօ՛ր
Վերջին տասնամյակում
Հայաստանում չափազանց մեծացել է արևային էներգիայի պոնտեցիալի իրացումը, շուկայում
են հայտնվել իրենց ծառայություններն առաջարկող
բազմաթիվ ընկերություններ, որն էլ իր հերթին առաջացրել է գին-որակ լավագույն հարաբերակցություն
ընտրելու դժվարություն: Այդ առումով վստահելի և օրինակելի ընկերություն է հայազգի Արա
Պետրոսյանի կողմից հիմնադրված ամերիկյան «LA
Սոլար գրուպ»-ի հայաստանյան պաշնոտական ներկայացուցիչը՝ Սոլարա ընկերությունը, որը հիմնադրվելով 2019 թվականին, շատ կարճ ժամանակահատվածում
կարողացել է իր հստակ տեղը գրավել շուկայում և առաջարկել արևային էներգիայի օգտագործման
ամենտարբեր մոտեցումներ:
Ամերիկյան «LA Սոլար
գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչ լինելու հանգամանքն արդեն իսկ որակի մեծագույն երաշխիք
է, քանի որ ընկերության արտադրանքի ամբողջ տեսականին պատրաստվում է ամերկիկյան և միջազգային
ամենաբարձր տեխնոլոգիաներով, օրինակ՝ արտադրական պրոցեսն իրականացվում է վերջին սերնդի
նորարարական և ռոբոտային սարքավորումներով, ֆոտովոլտային մոդուլների որակը և հզորությունը
հավաստագրվում են միջազգային ստանդարտներին համապատասխան վկայագրերով: Որակի ուշագրավ
ցուցիչ է նաև արտադրողականության երաշխիքի անհամեմատ երկարատևությունը՝ 25 տարի: Ընկերությունը
երաշխավորում է, որ 12 տարվա ընթացքում արևային վահանակի պայմանական հզորությունը չի
կազմի 90%-ից ցածր, իսկ 25 տարվա ընթացքում՝ 80%-ից ցածր:
Այսօր արդեն ընկերության
կողմից ներկայացված վահանակները, ջրատաքացուցիչներն ու արևային մյուս սարքավորումները
շահագործվում են Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ դյուրացնելով սպառողի կենցաղն ու
խնայելով բնությունը: Հաշվի առնելով, որ Հայաստանում տարվա 365 օրերից 300-ը համարվում
են արևոտ, Սոլարան նպատակ ունի մաքսիմալ օգտագործել մեր երկրի արևային պոտենցիալն ու
էականորեն նպաստել բնության պահպանմանը, որն այսօր գերխնդիր է: Ընկերությունը նպատակ
ունի Հայաստանում և Արցախում իրականացնել արևային հեղափոխություն և ժամանակի ընթացքում
որոշ բնակավայրեր բերել մի վիճակի, որտեղ էներգետիկ
պահանջների 100%-ը կապահովվի հենց արևային
էներգիայով՝ ստեղծելով էներգետիկ անկախություն: Իր գործունեության
ընթացքում ընկերությունն ազատել է շրջակա միջավայրը 1,757,630տ CO2-ից, որը բնապահպանական տեսանկյունից ոչ շոշափելի,
բայց հսկայածավալ ներդրում է:
Հատկապես Արցախում
Սոլարան նախկինում իրականցրել և այսօր էլ իրականցնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք կարևոր
են ոչ միայն բնապահպանության, այլև տնտեսության նկատառումներից ելնելով: Այս տարի Սոլարան
միացել է «100 տուն Արցախում» նախագծին, որի շրջանակներում
Դահրավ գյուղի դպրոցի տանիքին կտեղադրվեն արևային վահանակներ՝ էլեկտրաէներգիայի ծախսը
զրոյացնելու և առկայությունը մշտական դարձնելու նպատակով: Ընկերությունն աջակցում է նաև Հայաստանի նորաստեղծ մշակույթի զարգացմանն ու կայացմանը՝ արևային էներգիայով լուսավորելով մշակութային օբյեկտներ, որոնցից է Գյուլագարակ գյուղում տեղադրված Google T-Rex «No internet» արձանը, որը Լոռու մարզի բնակիչներին ու հյուրերին առաջարկում է բնությունը վայելել առանց ինտերնետի: Այդ հետաքրքրական արձանն առաջինն է Հայաստանում, որը լուսավորվում է Սոլարայի արևային վահանակով: Այս պահին Երևան քաղաքի Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկում գտնվող՝ աշխարհահռչակ հայ գրող Վիլյամ Սարոյանի 113-ամյակին նվիրված՝ նոր սթրիթ արտ ոճի խճանկարը նույնպես լուսավորվում է Սոլարայի արևային համակարգերի միջոցով:
Սոլարան եզակի է նաև
ծառայությունների և արտադրանքի լայն շրջանակներով՝ ներառյալ արևային կայանների նախագծում,
տեղադրումից մինչև շահագործում և անվճար խորհրդատվություն: Սոլարայի որակի ապահովման կարևորագույն նախապայմաններից մեկն էլ արհեստավարժ ու բանիմաց աշխատակիցների ընտրությունն է, որի շնորհիվ հաջողությամբ ավարտին է հասցնում ցանկացած բարդության նախագիծ: Այս գործում, իհարկե, կարևոր է նաև ապրանքատեսակի բարձր որակն ու հուսալիությունը: Ընկերության մասնագետները ցուցաբերում են անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի՝ առաջարկելով անվճար խորհրդատվություն ոլորտում բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալների հետ: Ելնելով Հայաստանում բիզնեսի զարգացման ու ներդրումների կարևորությունից, Սոլարա ընկերությունն առաջարկում է նաև բիզնեսի խթանմանն ուղղված ֆինանսական ծառայություններ:
Բացի արևային ջրատաքացուցիչներից ու վահանակներից և նմանատիպ այլ սարքերից, Սոլարան առաջարկում է նաև էլեկտրական սարքավորումների մեծ տեսականի, որոնք զգալիորեն խնայում են սպառողի ժամանակը, նյարդերն ու միջոցները: Էլեկտրական մոպեդներ, հեծանիվներ, էլեկտրական մեքենաներ, լիցքավորման կայաններ, կուտաքկիչներ, փոխակերպիչներ, միակցիչներ, մալուխներ, աքսեսուարներ, խելացի լամպեր, արևային վահանակով ուսապարկեր և այլն:
Սոլարայի վերջին նորամուծությունը SOLARA FAST CHARGER-ն են, որոնք առաջին գերարագ լիցքավորիչներն են Հայաստանում՝ տեղադրված Գայի պողոտա 16 հասցեում գործող MEGAMALL առևտրի կենտրոնում, Ապարանի Գնթունիկում, և Երևաան Սևան ճանապարհին գտնվող Գուրման պանդոկում : Ընկերությունն նպատակ ունի ներմուծել և տեղադրել նվազագույնը 40 էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ Հայաստանում և Արցախում, որոնք տեղակայված կլինեն այն պես որ Էլեկտրական մեքենան կարողանա հասնի Հայաստանի և Արցախի ցանկացած վայր։ Էլեկտրական մեքենաների վարորդների համար ստեղծվել է Solara EV Charger հավելվածը, որը թույլ է տալիս գտնել ամենամոտ էլեկտրական լիցքավորման կայանի տեղանքը: Հավելվածը հնարավոր է ներբեռնել Play Market-ից և App Store-ից: Հավելվածը ավելի հարմարավետ դարձնելու համար Շուտով հավելվածի օգտատերերը կկարողանան լիցքավորեն իրենց հաշիվները տերմինալների և էլետրական դրամապանակների միջոցով։
Սա իսկական հեղափոխություն է էլեկտոմոբիլների շահագործումը Հայաստանում խթանելու և բնությունը խնայելու նպատակով:
Ապառիկի, cashback-ի և այլ պայմանների մասին կարդացեք այստեղ:
Էլ. փոստի հասցե.
[email protected]
Կայք՝ www.solara.am
Դիտվել է
21497անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ...
22 / Հունվար / 2020
Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան
Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը ARARAT GROUP USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։
2016 թվականին պաշտոնապես բացվեց ARARAT GROUP ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի...
21 / Հունվար / 2020
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրը գյուղատնտես Դավիթ Դավթյանն է
Գյուղատնտեսությունն այսօր աղետալի վիճակում է։ Տասնյակ տարիների անգործության սխալ, սխալ գործունեության արդյունքները, ամեն ինչ թվերով է երևում։ Հողագործության ոլորտում ըստ պաշտոնական թվերի ...
23 / Հունվար / 2020
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր...
31 / Հունվար / 2020
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 478.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է...
30 / Մարտ / 2020
Կառավարության նիստը՝ ուղիղ
Կառավարության նիստը՝ ուղիղ
01 / Ապրիլ / 2020
Գազպրոմ Արմենիան մտադիր է թանկացնել գազը
Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը և Տրանսգազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`...
01 / Ապրիլ / 2020


