30 / Սեպտեմբեր / 2021 : 09-52

Վատիկանը հայտարարել է, որ բոլոր աշխատակիցներից պահանջվելու է պատվաստման ապացույց կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնել

Վատիկանը հայտարարել է, որ բոլոր աշխատակիցներից պահանջվելու է պատվաստման ապացույց կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնել, հայտնել է Washington Post-ը:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը պատվաստվել էր հունվարին, մարդկանց հորդորել է պատվաստվել` անվանելով դա բարոյական պարտք:

Աշխատողները, ովքեր չունեն համապատասխան փաստաթղթեր, կհամարվեն «ոչ հիմնավոր պատճառով բացակայողներ» եւ աշխատավարձ չեն ստանա:

Վատիկանը ներկայումս բացառություններ չի նախատեսում, չնայած Պետական ​​քարտուղարությունը եւ քաղաք-պետության առողջապահության վարչությունը քննարկելու են այս հարցը:

Նոր քաղաքականությունն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից:

Դիտվել է 4161անգամ
Վերջին լուրեր