30 / Սեպտեմբեր / 2021 : 12-22
«Ներիր ինձ». Անահիտ Սիմոնյանը նոր գրառում է արել և տեսանյութեր է հրապարակել Հայկոյի հետ
Անահիտ Սիմոնյան սոցցանցերի իր էջերում անդրադարձել է նախկին ամուսնու՝ երգիչ Հայկոյի մահվանը: Անահիտ Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
«Նամակ քեզ, Հայկոս։ Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես։ Ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես եւ ականջիս կհուշես, թե ինչպես վարվել Արմանի հետ։ Որովհետեւ միայն դու էիր հասկանում նրա լեզուն։ Դու մինչեւ վերջին պահը հաշտեցնում էիր մեզ՝ ասելով, թե դու, կարծես, երկու երեխա ունես։ Երբ ես ու նա վիճում էինք, միայն դու կարող էիր մեզ հաշտեցնել: Зանգում էիր ինձ, ասում․ - Ան, սիրալիր եղիր, գնա, գրկիր, համբուրիր նրան, հետո զանգում էիր Արմանին, ասում, որ մայրիկը ճիշտ է, գնա, գիրկիր, համբուրիր, դու փոքր ես, դու՝ որպես տղամարդ, պետք է անես առաջին քայլը։
Անկախ իմ ու քո՝ երբեմն իրար չհասկանալուց, մենք միշտ միասին ենք եղել, եւ դա երբեք չի բաժանել մեր հոգիները, դու արթնանում էիր, զանգում ինձ, ես արթնանում էի, զանգահարում քեզ, եւ մինչեւ քո վերջին օրերը մենք զգում էինք, որ աշխարհում ավելի հարազատը չկա եւ չի կարող լինել ոչ ոք, ով կկիսեր մեր ուրախությունն ու ցավը։ Այդպես էլ ոչ ոք չի կարող հասկանալ ու զգալ այն ցավը, որ իմ սրտում մշտական սպի կդառնա։
Ես չեմ կարող մեր երեխային տալ այն հույզերը, որոնք դու էիր նրան պարգեւում, որովհետեւ ձեր կապն ուրիշ էր։ Դուք մեկ ամբողջության նման սիրում էիք իրար ու կատակում իմ մասին, որ ես կրկին կսկսեմ խանդել։ Թող գոնե ես ապրեի ձեր սիրո հանդեպ խանդով ամբողջ կյանքում, բայց քո ներկայութամբ։ Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ․․․, բայց չկարողացա։ Ներիր ինձ, որ չկարողացա ոչնչով օգնել քեզ»,- գրել է Անահիտ Սիմոնյանը։
«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես եւ չես ապրի մինչեւ Արմանի հարսանիքը։ Ինչո՞ւ էիր այդպես կատակում եւ ինչու ինձ մենակ թողեցիր այդ մեծ ու դաժան աշխարհում։ Մեզ թողեցիր առանց հենարանի, առանց իմաստը։ Ես երբեք չեմ կարողանա մեր երեխայի սրտում լցնել քո տեղը։ Եվ չգիտեմ՝ ինչպես ասել նրանց այդ մասին, ես շատ եմ վախենում։ Դու բուժքրոջն ասում էիր, որ ես ուժեղ եմ, որ կլուծեմ յուրաքանչյուր հարց, բայց դու չէիր հասկանում, որ ես ուժեղ էի՝ զգալով, որ դու կաս, զգալով, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Արմանը հայր ունի, որը նրան երբեք թույլ չի տա նեղացնել։ Առանց քեզ ես մնացի թույլ եւ անուժ, չեմ կարողանում ասել Արմանին։ Ես նրան փակել եմ տանը, որ փողոցւմ ոչ ոք նրան այդ մասին չասի, ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկական կյանքում եւ պատկերացնում անգամ չունի, թե ինչու է ամբողջ աշխարհը սգում։ Եվ չեմ կարող նրան ասել, պարզապես չեմ կարող։ Ինչո՞ւ դա թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ։ Հիմա բոլորն ասում են՝ ես պետք է ուժեղ լինեմ, պետք է մայր լինեմ, բայց ես չեմ կարող, ես չեմ կարող քեզ փոխարինել։ Ինչու է Աստված տանում լավագույններին։ Ինչո՞ւ։ Ես չեմ կարողանում գտնել այդ հարցի պատասխանը եւ երբեք չեմ կարողանա։
Հանգչիր խաղաղ։ Բայց խոստացիր միշտ կողքիս լինել։ Դարձիր մեր պահապան հրաշտակը։ Իմ ամենահարզատ մարդ։ Ներիր ինձ»,- մյուս հրապարակման մեջ գրել է Անահիտը։
Մանրամասները՝ տեսանյութում
Դիտվել է
79679անգամ
Դիտեք նաև
23 / Հուլիս / 2022
«Բարով ես ծնվել մեր տղա»․ Նազենի Հովհաննիսյանը՝ Ավետ Բարսեղյանին (լուսանկար)
Երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանն այսօր նշում է ծննդյան օրը։Այդ առիթով սոցիալական ցանցերում նրան ջերմ շնորհավորել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։ «Վարպետս, Ընկերս, Եղբայրս,...
31 / Հունվար / 2020
Աշխարհի 5 ամենաշքեղ հյուրանոցները (լուսանկարներ)
Աշխարհի 10 ամենաշքեղ հյուրանոցները, ուր երբևէ կայացել են ամենաշքեղ հարսանիքներն ու միջոցառումները, առանձնանում են իրենց յուրատեսակ դիզայնով և անհավանական շքեղությամբ, ներկայացնում է rbc.ru-ն:
1....
31 / Հունվար / 2020
Աշխարհի 7 ամենաշքեղ և թանկարժեք տները
1. Պենտհաուս One Hyde Park -ում, Լոնդոն — 220 մլն դոլար
01 / Փետրվար / 2020
Աշխարհի ամենաշքեղ լողավազանները
Աշխարհի լավագույն հյուրանոցները իրենց հյուրերին, ի թիվս այլնի, գրավում են նաև շքեղ լողավազաններով:
Ստորև ներկայացնում ենք աշխարհի լավագույն լողավազանները, որոք ապշեցնում են իրենց գեղեցկությամբ,...
03 / Մարտ / 2020
Մանրամասներ կայանալիք Դասարանցիները գեղարվեստական ֆիլմից
Դերասան Տիգրան Նալչաջյանը շուտով լսարանին կներկայացնի Դասարանցիները գեղարվեստական նոր ֆիլմը։ Տիգրանն այստեղ հանդես է գալիս և՛ որպես դերակատար, և՛ որպես պրոդյուսեր։
21 / Ապրիլ / 2020
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ոճային պիջակով է։։
Ժամանակի ընթացքում մեր ճաշակն ու նախասիրությունները փոխվում են. օրինակ՝ ես կյանքիս առաջին 10 տարիներին փողաշուշան (կալա) ծաղիկն...
28 / Մարտ / 2020
Սիրուշոյի և Լևոն Քոչարյանը՝ կարանտինի օրերին
Սիրուշոն թարմացրել է իր միկրոբլոգը՝ հրապարակելով նոր լուսանկարներ և այդպիսով՝ ցույց տալով, թե ինչպես է անցկացնում օրը ամբողջ օրը տանը լինելով։
28 / Մարտ / 2020