Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հոկտեմբեր / 2021 : 12-18

Սաակաշվիլին չի հատել երկրի պետական սահմանը. հայտնում են Վրաստանի ՆԳՆ-ից

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որը պնդում է, որ Վրաստանում է գտնվում, չի հատել պետական սահմանը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից:

«Սաակաշվիլի չի հատել պետական սահմանը»,- ասվում է Վրաստանի ՆԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ավելի վաղ գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ Վրաստանում է գտնվում, իսկ ավելի ուշ նա տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, որ գտնվում է Բաթում քաղաքում:
Դիտվել է 4793անգամ
Վերջին լուրեր