02 / Հոկտեմբեր / 2021 : 14-07

«Ես պատրաստ եմ բանակցել Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ լինի». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս պատրաստ լինի դրան:

«Ես պատրաստ եմ հանդիպել և արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը: Եթե հայկական կողմը պատրաստ է, ես` նույնպես: Մենք ունեցել ենք մեկ հանդիպում, որը տեղի է ունեցել այս տարվա սկզբին եռակողմ ձևաչափով`Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի հրավերով: Ես պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ լինի: Այսպիսով, ես բաց եմ քննարկումների համար և կարծում եմ, որ սա կարող է լինել լավ ցուցանիշ, որ պատերազմն ավարտված է, և այս էջը շրջված է »,-այդ մասին Ալիևը հայտնել է իսպանական EFE լրատվական գործակալությանը:
Դիտվել է 6890անգամ
Վերջին լուրեր