Հարգելի քաղաքացիներ, կառավարությունը խնայած փող ունի. պահանջեք, որ հանի ու ձեզ տա. Մարուքյան
«Ուրեմն ինչ է տեղի ուենցել, վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների բախտը կարող է բերել է և կան խնայողություններ` կապիտալ շինարարության թերկատարում է եղել, հարկային լավ տարի է եղել, մարդիկ շատ մեքենա են ներմուծել, շատ հարկեր են վճարել:
Այդ խնայողությունների հաշվի վրա այս պահին կա 385 մլրդ դրամ, և դրանից 200 մլրդ դրամը ազատ փող է, որը կառավարությունը կարող է ծախսել` մեր ժողովրդին աջակցել և սրսկել տնտեսության մեջ: Հիմա կառավարությունն ասում ա` քանի որ հարկերը թերակատարվելու են, մենք սա պահենք, հետո կօգտագործենք:
Սա պոպուլիզմ կլիներ, եթե մեր քաղաքացիները դրա կարիքը չունենային, մենք ասեինք` տվեք: Ամբողջ աշխարհը մարդկանց տվել է փող, սա ամենաարդյունավետ միջոցն է, ոչ թե տարբեր ծրագրերը: Հարգելի քաղաքացիներ, կառավարությունը խնայած փող ունի, պետք է համախոհություն և պահանջ ձևավորվի, որ այդ փողը հանի և տա: Դա ձեր փողն է»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: