04 / Հոկտեմբեր / 2021 : 17-01

Ալիևը կրկին հոխորտացել է և խոստացել է «կոշտ պատասխան տալ» Հայաստանին

րբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «կոչ է արել Հայաստանին հրաժարվել վրեժխնդրության փորձերից և խոստացել հակառակ դեպքում կոշտ պատասխան տալ»,֊գրում է Ինտերֆաքս գործակալությունը:

«Ես դիմում եմ նրանց, ովքեր Հայաստանում ապրում են վրեժխնդրության զգացումով։ Մտածեք ձեր մասին: Երկաթե բռունցքն այստեղ է, այն ոչ մի տեղ չի գնացել, այն դեռ այստեղ է: Մի՛ ջղայնացրեք մեզ։ Եթե ​​դուք ձեզ լավ պահեք, կկարողանաք ապրել խաղաղության մեջ: Եթե ​​ինչ-որ սադրանքի դիմեք, հայտարարություն կամ գործողություն անեք մեր դեմ, մենք ձեր գլուխը կկտրենք՝ առանց որևէ մեկին նայելու: Ոչ ոք չի կարող ձեզ պաշտպանել», - դարձյալ հոխորտացել է Ալիևը Մատաղիսում Ադրբեջանի դրոշի բարձրացման արարողության ժամանակ:
Դիտվել է 53348անգամ
Վերջին լուրեր