28 / Ապրիլ / 2020 : 17-43

Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը հայտարարել է մարսյան առաջին առաքելության և դրա մեկնարկի մոտավոր ամսաթվի մասին

Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը հայտարարել է մարսյան առաջին առաքելության և դրա մեկնարկի մոտավոր ամսաթվի մասին: Այս մասին գրում է Space News-ը։

 
Հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին նախատեսված առաքելությունը բաղկացած է մի քանի փուլերից. նախ Չանչժեն-5 ծանր հրթիռը տիեզերական ապարատը կհասցնի Կարմիր մոլորակի ուղեծիր, իսկ հետո այդ կայանից կիջնի մարսագնացը, որը կզբաղվի տվյալների հավաքմամբ և կյանքի հետքերի որոնմամբ:

«Առաքելության մասին տեխնիկական մանրամասներ քիչ են հայտնի։ Հայտնի է, որ տիեզերական սարքի զանգվածը վառելիքի և սարքավորումների հետ միասին կկազմի մոտ 5 տոննա»,- գրում է պարբերականը։

 
Նախատեսվում է, որ 240 կգ քաշով մարսագնացը կիջնի Ուտոպիայի հարթավայրի երկու կետերից մեկում։ Մարսագնացում կտեղադրվեն սպեկտրասկոպ, կլիմայի և մագնիսական դաշտի հետազոտման համար անհրաժեշտ սարքավորումներ:

Մարսագնացի անունը կընտրվի ավելի ուշ՝ բաց քվեարկությամբ։

Դիտվել է 21776անգամ
Վերջին լուրեր