07 / Հոկտեմբեր / 2021 : 11-37

«Եվրատեսիլ»-ի հաղթող Maneskin խմբի անդամները ներկայացել են ամբողջովին մերկ (լուսանկար)

«Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթելուց հետո ամբողջ աշխարհում հայտնի դարձած Maneskin իտալական խումբն իր Instagram-ի հաշվում կիսվել է նոր անկեղծ լուսանկարով:

Կադրում խմբի անդամները կեցվածք են ընդունել ստուդիայում՝ բոլորը միասին, հատակին նստած: Դամիանոն և իր ընկերները ամբողջովին մերկ են հայտնվել լուսանկարչի առջև` ծածկելով իրենց մարմնի ինտիմ հատվածները ձեռքերով կամ սև կպչուն պիտակներով:

Կարճ ժամանակում նկարը հավաքել է 1,6 միլիոն հավանում և ավելի քան 16 հազար մեկնաբանություն: Երկրպագուները հաճոյախոսություններ են գրել հրապարակման մեկնաբանություններում` խնդրելով իտալացիներին հաճախակի նման լուսանկարներ հրապարակել:
Դիտվել է 58506անգամ
Վերջին լուրեր