07 / Հոկտեմբեր / 2021 : 12-04

Քիմ Քարդաշյանը պատրաստվում է առաջին անգամ հանդես գալ հեռուստահաղորդավարուհու դերում (լուսանկարներ)

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է առաջին անգամ հանդես գալ հեռուստահաղորդավարուհու դերում: Նա այս հանգստյան օրերին կվարի հանրահայտ Saturday Night Live երեկոյան շոուն:

Ինչպես գրում է Daily Mail-ը, պապարացիներն ամբողջովին սևազգեստ Քարդաշյանին լուսանկարել են շոուի նյույորքյան ստուդիայում փորձերի գնալիս:

Շոուի կազմակերպիչները լիահույս են, որ Քարդաշյանի շնորհիվ SNL-ի վարկանիշը կբարձրանա:

Դիտվել է 34523անգամ
Վերջին լուրեր