11 / Հոկտեմբեր / 2021 : 11-36

Գերմանիայում տեղադրվել է Մերկելի արձանը (լուսանկար)

Գերմանացի քանդակագործ Վիլհելմ Կոխը ներկայացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ ձի հեծած արձանը:

Նախատեսվում է, որ այս աշխատանքը կցուցադրվի մինչև 2022 թվականի ամառ՝ Բավարիայի Տեմպել-թանգարանի դիմաց, հաղորդում է Spiegel-ը:

Արձանի բարձրությունը 2,7 մ է, այն պատրաստվել է 3D տպագրության միջոցով:

Արձանի ձին պատկանում է «Ամերիկյան Quarter Horse» ցեղատեսակին: Քանդակագործը պատկերել է Մերկելին կոստյումով և իր բրենդային ժեստով` առանց թամբի և սանձի նստած ձիու վրա:

«Անկախ քաղաքականությունից, տիկին Մերկելը իկոնա է: Գրեթե բոլորը գիտեն այս իկոնայի դետալները` նրա սանրվածքը, հագուստը, կեցվածքը և ձեռքերը: Երբ հինգշաբթի օրը տիկին Մերկելին տեղադրեցինք թանգարանի առջև, ճանապարհի եզրին գտնվող կինը անմիջապես ճանաչեց նրան և սրտանց ծիծաղեց», - ընդգծել է Կոխը:
Դիտվել է 43097անգամ
Վերջին լուրեր