11 / Հոկտեմբեր / 2021 : 18-05

Սահակաշվիլիի վիճակը վատացել է

Բանտում տասնօրյա հացադուլից հետո Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն:

«Նա դժվարությամբ է տեղաշարժվում, դժվարանում է խոսել։ Նրա թույլտվությամբ՝ հայտնում եմ ձեզ, որ Սահակաշվիլին արյան հիվանդություն ունի՝ թալասեմիա (ժառանգական գենետիկական հիվանդություն, որն առաջանում է, երբ հեմոգլոբինի գեները վնասվում են - խմբ.): Սա մահացու հիվանդություն չէ, բայց նա կտրականապես չի կարող սոված մնալ։ Ես վաղը կհանդիպեմ նրա հետ և կարծում եմ, որ նրան կտեղափոխենք հիվանդանոց», - ասել է բժիշկը։ Նա պարզաբանել է, որ վերջին երկու օրվա ընթացքում բանտարկյալի վիճակը կտրուկ վատացել է:

Նա հավելել է, որ Սահակաշվիլին նիհարել է 14 կիլոգրամ և 100 գրամ:

Դիտվել է 4972անգամ
Վերջին լուրեր