13 / Հոկտեմբեր / 2021 : 11-14

Ամերիաբանկն արժանացել է «Տարվա ամենահուսալի Բանկ» հեղինակավոր մրցանակին

«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա ամենահուսալի Բանկը» Հայաստանում:«Նախորդ տարի տեղի ունեցած իրադարձությունները վկայում են բանկային համակարգի կայունության մասին, որը պահպանվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած անկումային պայմաններում: Բանկերը ոչ միայն ապահովեցին խիստ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, այլև շատ դեպքերում աջակցեցին համավարակի պայմաններում անհրաժեշտ սարքավորումներ ու պարագաներ ձեռք բերելու հարցում»,- նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն: Նրա խոսքով. «Ամենահուսալի բանկերը կայունության գրավականն են: Այսօր էլ ամենահուսալի բանկերը շարունակում են աջակցել իրենց երկրների կառավարությանն ու համայնքներին` համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ցնցումները հնարավորինս արագ հաղթահարելու հարցում»:Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է, որ նման դժվարին ժամանակներում երկրի ամենահուսալի բանկ ճանաչվելն իսկապես մեծ պատիվ է Բանկի համար. «Որպես Հայաստանի ամենամեծ ֆինանսական հաստատություն` մենք մեծ պատասխանատվություն ստանձնեցինք և համավարակի ընթացքում աջակցեցինք անհատներին, ձեռնարկություններին և համայնքներին: Կապիտալի, ֆինանսավորման և իրացվելիության մեր կայուն դիրքերը, ճգնաժամի պայմաններում ռիսկերը գնահատելու և կառավարելու ունակությունն օգնեցին մեզ ոչ միայն դիմակայել, այլև ավելի հզորանալ»:Արդեն ավելի քան քսանհինգ տարի Global Finance ամսագրի կողմից հրապարակվող աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա ցանկը հանդիսանում է ֆինանսական ոլորտի գործընկերների հուսալիության ճանաչված և վստահելի չափանիշ: Հաղթողներն ընտրվել են` հիմք ընդունելով Moody's, Standard & Poor's և Fitch գործակալությունների կողմից աշխարհի 1000 ամենախոշոր բանկերին տրված արտարժութային երկարաժամկետ վարկանիշների վերլուծությունը և գնահատումները:Աշխարհի ամենահուսալի բանկերի վարկանիշային աղյուսակը` այստեղ:
Դիտվել է 3732անգամ
Վերջին լուրեր