13 / Հոկտեմբեր / 2021 : 13-05

Բաքվում բեռնատարը մխրճվել է ավտոբուսի մեջ․ զոհվել է 5, վիրավորել 21 մարդ (լուսանկարներ)

«Բաքվում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ բեռնատարը մխրճվել է ավտոբուսի մեջ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել Բաքվի օդանավակայանի մերձակայքում։ Նախնական տվյալներով՝ բեռնատարի վարորդը քնել է ղեկին և կորցրել կառավարումը։ Բախումից հետո ավտոբուսը շրջվել է։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 5 մարդ զոհվել է, 21 հոգի հոսպիտալացվել է, 10 հոգի ծանր վիճակում է։ Բեռնատարի վարորդը ձերբակալվել է»,- գրում ՝ Factor-ը։
Դիտվել է 7406անգամ
Վերջին լուրեր