13 / Հոկտեմբեր / 2021 : 14-25

Կոմպոզիտոր Կրուտոյը կոչ է արել աղոթել երգիչ Սերովի համար

Ռուսատանցի հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը կոչ է արել աղոթել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սերովի համար, ով կորոնավիրուսով վարակվելուց հետո գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Կրուտոյը այս մասին գրել է Instagram-ում, դիմելով իր հետևորդներին։

Երաժիշտը նշել է, որ իր ընկերը «հիվանդացել է վարակով», և որ նա ոչ մի կերպ չի կարող օգնել իրեն: «Ես մեծ խնդրանք ունեմ մեր բոլոր բաժանորդներին` աղոթել և, հնարավորության դեպքում, մոմ վառել Սանի Սերովի շուտափույթ ապաքինման համար », - գրել է Կրուտոյը:

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ 67-ամյա Սերովը գտնվում էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Հաղորդվում էր, որ երաժշտի մոտ թոքերի 75 տոկոսը ախտահարված է, և բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր:

Yelaket.am
Դիտվել է 15452անգամ
Վերջին լուրեր