Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հոկտեմբեր / 2021 : 14-49

Կովիդից բուժված անձը մինչև 90 օր ազատված է թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջից. Ռոմելլա Աբովյան

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պահանջների խստացման առումով ուսումնասիրում ենք միջազգային փորձը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Շատ երկրներում, այդ թվում ԵՄ երկրներում, ՌԴ-ում, կիրառվում են ավելի խիստ սահմանափակող միջոցառումներ: Օրինակ, առանց կանաչ անձնագրի ԵՄ որոշ երկրներում չի թույլատրվում ժամանցի վայրեր այցելել՝ ռեստորաններ, սրճարաններ, բարեր: Նման միջոցառում կա ՌԴ տարբեր քաղաքներում եւս: Հիմա մեզ մոտ քննարկվում է այդպիսի սահմանափակումների անցնելու հարցը»,-ասաց նա:

Աբովյանի խոսքով, վաղվանից ուժի մեջ մտնող կարգավորումը մշակվել ու հաստատվել է միջազգային փորձի հիման վրա, նման կարգավորում նաև Իտալիան է կիրառելու հոկտեմբերի 15-ից, փաստերը ցույց են տալիս, որ սահմանափակող միջոցառումները ունեն արդյունավետություն։

Նա նշեց, որ կորոնավիրուսից բուժված անձը մինչև 90 օր ազատված է ՊՇՌ թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու պարտադիր պահանջից. «Այսինքն նախորդ 90 օրվա ընթացքում հիվանդաց անձինք որպես բացառություն են, իրենք չեն հանձնլու թեստ և չեն պատվաստվելու»։

Ռոմելա Հակոբյանը նաեւ նշեց, որ Հայաստանում այս պահին հիմնականում շրջանառվում է դելտա շտամը, որի վարակելիությունը կրկնակի մեծ է. «Այսինքն եթե նախորդ շտամով վարակվածը վարակում էր 3 անձի, ապա դելտա շտամի դեպքում հիվանդ անձը վարակում է 7-8 անձի»:
Դիտվել է 9284անգամ
Վերջին լուրեր