Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հոկտեմբեր / 2021 : 13-42

Թեստ չանցնելու պատճառով աշխատանքին չներկայանալու հատվածը չի համարվելու ստաժ. փոխնախարար

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները. Եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման փաստը կամ թեստավորման բացասական արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք ունի թույլ չտալ աշխատողին անցնել աշխատանքի: Գործատուն իրավունք է ստանում չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ պատճառով 30 օր չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը, իսկ եթե դա տեւում է 50 օր 12 ամսվա ընթացքում, ապա գործատուն կրկին ստանում է պայմանագիրը լուծելու իրավունք:

«Այդ բացակա ժամանակահատվածը չի կուտակվելու որպես արձակուրդ եւ չի համարվելու ստաժ»,-ասաց փոխնախարարը:

Դիտվել է 22109անգամ
Վերջին լուրեր