Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2020 : 23-46

Ուսման վարձի պատճառով բազմաթիվ ուսանողներ հնարավոր է ` չավարտեն համալսարանը

Այս պահի դրությամբ Երևանի պետական համալսարանի ավարտական կուրսերի մի շարք ուսանողներ, ուսման վարձի պարտքի պատճառով, կանգնած են նույն կուրսում մնալու վտանգի առաջ: Կարծում եմ` արտակարգ դրություն հայտարարելիս կառավարության բոլոր անդամները, այդ թվում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, գիտակցել են, որ ամբողջ աշխարհում մոլեգնող տնտեսական ճգնաժամն ու գործազրկությունը (ժամանակավոր) տարածվելու է նաև ՀՀ բնակչության վրա: Արտակարգ դրության պատճառով մարդիկ անաշխատանք են մնացել, որի պատճառով էլ ոմանք չեն կարողանում վճարել ուսաման վարձի պարտքի մնացորդնորը: Իսկ կառավարությունն ընդառաջելու փոխարեն սպառնում է այդ ուսանողներին` թույլ չտալ մասնակցել դիպլոմային աշխատանքների նախապաշտպանությանը:

Իսկ այն ուսանողները, ովքեր չեն մասնակցի նախապաշտպանությանը, ըստ օրենքի, մեխանիկորեն զրկվում են պաշտպանությանը մասնակցելու իրավունքից, այսինքն` մնում են նույն կուրսում: Հույս ունեմ` նախարարի համար գոնե տրամաբանական է, որ ուսանողների պարտքերը լավ օրից ու ապահովված վիճակից չեն գոյացել: Ինչ խոսք, եթե նրանց հայրերն ու մայրերն էլ կառավարության անդամների ու պատգամավորների պես միլիոններով (դրամ) պարգևավճարներ ստանային, նրանց երեխաներն այսօր ստիպված չէին լինի չորս տարի սովորելուց հետո վախենալ, որ յութ-ութ օր վարձն ուշացնելով` կարող են դուրս մնալ համալսարանից և անկատար թողնել բազմաթիվ նպատակներ ու ծրագրեր:

Սա անմարդկային վերաբերմունք է, մավանդ այն դեպքից հետո, երբ նախարար Արայիկ Հարությունյանն ու նրա շրջանակները մեկ-երկու տարի առաջ հայտարարում էին, որ ուսման վարձերի պատճառով ոչ ոք դուրս չի մնալու համալսարանից: Կարծում եմ` կառավարությունն ամեն դեպքում պետք է ընդառաջի այս ուսանողներին, մանավանդ, որ վերջիններս ոչ թե հրաժարվում են վճարել պարտքերը, այլ խնդրում` հետաձգել մինչև ավարտական աշխատանքների պաշտպանությունը (մայիսի երկրորդ կեսը):

Իսկ եթե կառավարությունը պատրաստակամություն չհայտնի ընդառաջել ուսանողներին, ուրեմն ստիպված կլինենք մտածել, որ կոկորդիլոսների թռչնաբուծարան պատրաստող մարզպետների ու թուրքերին հանդուրժող պատգամավորների պարգևավճարներն ավելի են կարևորվում, քան մեր հայրենիքի հետ լուրջ նպատակներ ունեցող ուսանողների վիճակը:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է 36457անգամ
Վերջին լուրեր