15 / Հոկտեմբեր / 2021 : 14-46
Ադրբեջանի դիմահար կրակոցներն արձանագրել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկները (տեսանյութ)
Ադրբեջանական կողմը շարունակում է սադրիչ ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունները
2020թ. հոկտեմբերի սկզբներից սկսած ադրբեջանական կողմը միտումնավոր թույլ է տալիս 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ռուսաստանի
Դաշնության և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածության խախտում և արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում իրականացնում է սադրիչ գործողություններ: Դրանք մեկնարկել են Մարտակերտ քաղաքում քաղաքացիական խաղաղ բնակչի սպանությամբ և շարունակվել շփման գծի տարբեր հատվածներում:
Եթե նախկինում կրակոցները հաճախ կրել են նախազգուշական նպատակ և ուղղված չէին հայ զինծառայողներին, ապա վերջին օրերին կտրուկ փոփոխվել է կրակոցի ուղղությունը` որպես թիրախ ընտրելով արդեն մարդկային կյանքերը: Երեկ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախային գնդակոծության է ենթարկվել նույն գյուղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով դրա մոտակայքում տեղակայված հայկական դիրքը:
Դիմահար կրակոցներն արձակվել են այն աստիճան բացահայտ, որ դրանք արձանագրվել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկների կողմից (տեսանյութը կցվում է):
Տեսանյութն ապացուցում է ոչ միայն հակառակորդի սադրիչ վարվելակերպը, այլև ակնհայտորեն վկայում, որ հայկական կողմը հավատարիմ է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությանը և որևէ վտանգ չի ներկայացնում ադրբեջանական զինվորականների համար:
Միաժամանակ կրկին խնդրում և հորդորում ենք զերծ մնալ արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ չստուգված, հեռախոսազանգերի միջոցով որոնված թերի կամ իրականությանը բացարձակապես չհամընկնող տեղեկությունները հանրայնացնելու անընդունելի և անտրամաբանական մոտեցումներից:
Անհրաժեշտ է գիտակցել այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած սուտ կամ կեղծ տեղեկություն ուղիղ հարված է սահմանային մեր բնակավայրերի խաղաղ բնակիչների անվտանգությանը, նրանց հոգեկան առողջությանը, նպաստում է խուճապ և առավել վտանգավոր այլ հետևանքներ առաջացնելուն:
Այս մասիրն Yelaket.am-ը տեղեկացավ ԱՀ ԱԱԾ-ից։
Դիտվել է
154240անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Դադիվանքն իր գեղեցկությամբ
Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րա­կանգ­ման աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կել են 20 տա­րի ա­ռաջ՝ 1999...
25 / Հունվար / 2020
Արցախի պետական նախարարը` ռոմինգի սակագնի և Արցախի տնտեսական աճի մասին
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1978 թ. 14 նոյեմբերի, ք. Ստեփանակերտ:
Կրթություն1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի...
22 / Հունվար / 2020
Արցախի ճանաչում՝ գիտության դիվանագիտության միջոցով
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրն է Արցախի երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Ավետիք Հարությունյանը
01 / Փետրվար / 2020
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են...
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են արտահայտում Արցախի և Արցախի էլեկտրոնային գրադարանի նկատմամբ՝ ցույց տալով, որ օգտվում են կայքից...
05 / Փետրվար / 2020
ԱԽ քարտուղարի աշխատանքային այցն Արցախ
Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող...
29 / Մարտ / 2020
Արցախցիների ֆավորիտ նախագահի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է
Մարտի 31-ին տեղի կունենա Արցախի նախագահի ընտրությունը, որին մասնակցելու են 14 թեկնածու։
Անկախության Սերունդ կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, Արդարություն ...
29 / Մարտ / 2020
Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ
Այս պահին տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի...
29 / Մարտ / 2020
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ․ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ անիմաստ...
Բժիշկ Դավիթ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ, եթե ուզում եք պարզապես առողջ մնալ, իսկ ոմանք՝ նաև ողջ մնալ,ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ...