Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Ապրիլ / 2020 : 10-01

Մսով և մակարոնով ուտեստ սոուսով

Բաղադրությունը

1 կգ. աղացած խոզի միս (խաշած վիճակում)
400 գր. մակարոն (խխունջանման)
400 գր. լոլիկ,
300 գր. պանիր,
200 գր. սոխ,
ձեթ, աղ, պղպեղ

Սոուսի համար`

1 լ. կաթ,
100 գր. կարագ,
100 գր. ալյուր,
աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Մակարոնը եփել: Սոխը մանրացնել, լոլիկը կեղևազրկել և կտրատել: Սոխառած անել, ավելացնել եփված խոզի միսը և տապակել մի քիչ: Այնուհետև ավելացնել լոլիկը, համեմել աղով, պղպեղով և եփել 15 րոպե:

Սոուսի պատրաստման համար, կարագը հալեցնել, ավելացնել ալյուրը և լավ խառնել, այնուհետև քիչ-քիչ ավելացնել կաթը խառնել և այսպես շարունակել մինչև եռալը:


Պանիրը քերիչով անցկացնել: Կաթսայի մեջ դնել մակարոնը, տարածել և ավելացնել սոուսի կեսը, այնուհետև վրան դնել մսի խառնուրդը, տարածել և ավելացնել մնացած սոուսը: Պանիրը շաղ տալ վրան և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, 20-25 րոպե:

Բարի ախորժակ։

Դիտվել է 57633անգամ
Վերջին լուրեր