Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հոկտեմբեր / 2021 : 16-40

Մահացել է թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչուների ստեղծողը

Ստամբուլում 71 տարեկանում մահացել է Baykar ընկերության կառավարման խորհրդի նախագահ, հարվածային անօդաչուների մշակման նախագծի հեղինակ Օզդեմիր Բայրաքթարը: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Baykar ընկերության մշակած առաջին անօդաչու թռչող սարքերը Թուրքիայի ԶՈւ սպառազինման կազմում շահագործվել են 2005-2009 թվականներին երկրի հարավարևելյան շրջանում անցկացվող հակաահաբեկչական գործողությունների ընթացքում:

Վերջին անօդաչուները, որոնց վրա աշխատել է Բայրաքաթարը, եղել են Bayraktar TB2 և AKINCI ԱԹՍ-ները:

Դիտվել է 25999անգամ
Վերջին լուրեր