20 / Հոկտեմբեր / 2021 : 17-24

Ճապոնիայում Ասո հրաբուխը ժայթքել է (տեսանյութ)

Ճապոնիայում տեղի Է ունեցել Ասո հրաբխի ժայթքում: Այս մասին տեղեկացնում Է Ռիա նովոստին։

Ծխի եւ մոխրի սյունը բարձրացել Է 3500 մետր: Գրանցվել Է հրաբխային քարերի արտանետում 1 կիլոմետր տարածության վրա:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են քարերի արտանետումների եւ մինչեւ 2 կիլոմետր տարածությամբ հրաբեկորաքարերի հոսքերի վտանգավորության մասին:

Օդերեւութաբանները վտանգավորության մակարդակը հինգ հնարավորից բարձրացրել են մինչեւ երրորդ, ինչը նշանակում Է լեռանը մոտենալու եւ դրա վրա բարձրանալու արգելք:

Դիտվել է 18238անգամ
Վերջին լուրեր