21 / Հոկտեմբեր / 2021 : 12-39

Ատեստավորումն անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա մինչեւ 50 տոկոսով. Փաշինյան

Այս օրերին ընթանում է մեր կարեւորագոյւյն ռազմավարական ծրագրերից մեկի իրագործումը, որն իմ կարծիքով շրջադարձային նշանակություն պետք է ունենա ՀՀ հետագա զարգացման գործում. Խոսքն ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուսուցիչներն իրենք են ընտրում ատեստավորվել, թե ոչ: Եւ այդ վերահաստատման արդյունքում իրենց աշխատավարձը՝ կախված հավաքած միավորներից նոյեմբերից կբարձրանա 30-40 կամ 50 տոկոսով»:

Այս փուլում մենք իրականացնում ենք մի քանի առարկաների գծով կամավոր ատեստավորման ծրագիր: Խոսքը հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, պատմություն, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա առարկաների մասին է: Այս փուլում մենք որոշ ժամանակ բաց կթողնենք կամավոր ատեստավորման պատուհանը: Ընդ որում առարկաների ցանկը կընդլայնենք, այսինքն բոլոր առարկաներով ատեստավորում կիրականացնենք:

Հաջորդ փուլով արդեն իսկ ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի երկրորդ ատեստավորումը՝ ավելի բարձր չափանիշներով: Այն ուսուցիչները, որոնք մի անգամ արդեն իրենց աշխատավարձը իրենց որակավորմամբ կարողացել են բարձրացնել, նրանք հնարավորություն կունենան եւս մեկ անգամ իրենց աշխատավարձը բարձրացնել 30, 40, 50 տոկոսով: Սա կլինի բացարձակապես կամավոր»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս ամբողջ գործընթացը կտեւի 3-4 տարի:

Ավելի մանրամասն տեսանյութում։
Դիտվել է 7082անգամ
Վերջին լուրեր