21 / Հոկտեմբեր / 2021 : 12-48

538 ուսուցիչ չի հաղթահարել ատեստավորման շեմը և չի ստանա հավելավճար. նախարար

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, այսօր կառավարության նիստում տեղեկացրեց,որ կամավոր ատեստավորման համար դիմել էին 1372 ուսուցիչ, որոնցից ատեստավորմանը մասնակցել է 996 ուսուցիչ. «Նրանցից 468 ուսուցիչ (47,2 տոկոս) կստանան աշխատավարձի 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար: Ուսւոցչի մեկ դրույթի միջին աշխատավարձը կազմում է 125 հազար դրամ: Այսպիսով, 30 տոկոս հավելավճար ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 37 հազար դրամով, 40 տոկոս հավելավճարի դեպքում՝ 50 հազար դրամով, իսկ 50 տոկոս հավելավճարի դեպքում շուրջ 61 500 դրամով: Ատեսատավորումը եղել է 7 առարկաների գծով. Հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբարություն եւ աշխարհագրություն:

Փաստորեն 538 ուսուցիչներ չեն հաղթահարել այն շեմը, որը պետք էր, որ հայտնվեին հավելավճարներ ստացողների թվում: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մաթեմատիկա առարկայից, մասնակցածների 87 տոկոսը հաղթահարել է շեմը: Երկրորդ տեղում ֆիզիկան է՝ 56 տոկոս, երրորդ տեղում՝ հայոց լեզուն՝ 41 տոկոսը: Ամենացածր ցուցնաիշը գրանցվել է քիմիայից՝ 11 տոկոս եւ աշխարգարությունից՝ 20 տոկոս»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ատեստավորման ժամանակ շեմը չհաղթահարած ուսուցիչները հնարավորություն կունենան նորից մասնակցել կամավոր ատեստավորմանը, սակայն դա անսահմանափակ չի կարող լինել:

Ավելի մանրամասն տեսանյութում։
Դիտվել է 17967անգամ
Վերջին լուրեր