21 / Հոկտեմբեր / 2021 : 15-39

Ամանորյա տոները իրականում որկրամոլության մրցավազք են, որկրամոլությունը մահացու մեղք է․ Քերոբյան

Ազգային ժողովում քննարկվում է Ամանորի ոչ աշխատանքային օրերի հարցը։

«Ամանորյա տոները իրականում որկրամոլության մրցավազք են, որկրամոլությունը մահացու մեղք է, և գիտեք թե իրականում ինչ քանակի ուտելիք է սպառվում իրականում», -Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը կոչ արեց հունվարի 2-ն անպայման ներառել ոչ աշխատանքային օրերի ցանկում։

«Մի փոքր կպակասեն մեր գերեկամուտները, բայց կդիմանանք, առաջարկում եմ նաև ամսի 7-ը՝ Մեռելոցի օրը, ևս ներառել», - ասաց Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցությունից մեկ այլ պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ պնդեց՝ հունվարի 2-ը պետք է լինի ոչ աշխատանքային։

«Այն միտքն էլ, որ հնչեց ամսի 7-ի վերաբեյալ, առավել քան հիմնավոր է», - ասաց Վարդևանյանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ խոստացավ՝ կանդրադառնա Վարդանյանի առաջարկած օրերի հարցին։

«Խոստանում եմ, որ հունվարի 2-ի և 7-ի հարցերին կանդրադառնանք։ Ես անձամբ քիչ եմ հակված ամսի 7-ի հարցում, այսպես ասած, զիջման գնալ, իսկ ամսի 2-ն ավելի հավանական է, որ կդիտարկենք որպես լրացուցիչ առաջարկ ընդունել», - ասաց Քերոբյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ի Կառավարության նիստում որոշում է ընդունվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։

Ըստ դրա՝ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Այդ օրերը ոչ աշխատանքային կլինեն։

Իսկ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր են սահմանվում։

Մանրամասն տեսանյութում։

Դիտվել է 47314անգամ
Վերջին լուրեր