Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հոկտեմբեր / 2021 : 12-26

Հայտնի է դարձել, թե ինչու է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին գիշերել հիվանդանոցում

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին գիշերը հիվանդանոցում Է անցկացրել միայն օրվա ուշ ժամ լինելու պատճառով, ինչը խանգարել Է նրան տուն վերադառնալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին` հաղորդել Է Sun թերթը:

Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հաղորդել Էր, որ Եղիսաբեթ Երկրորդը հիվանդանոց Էր գնացել հոկտեմբերի 20-ին, իսկ հոկտեմբերի 21-ին վերադարձել Է Վինձորի դղյակ: Եղիսաբեթ Երկրորդը Լոնդոնի կենտրոնում գտնվող Էդվարդ Յոթերորդ թագավորի մասնավոր կլինիկա Էր այցելել բժիշկների խորհրդով՝ հետազոտություն անցնելու համար: Թերթի տեղեկատվության համաձայն, 95-ամյա թագուհին գիշերը հիվանդանոցում Է մնացել, քանի որ նրա օգնականները չեն ցանկացել Վինձոր վերադառնալ այդ ուշ ժամին:

Ինչպես նշում Է հրատարակությունը, թագուհին վերջին անգամ գիշերը հիվանդանոցում Է անցկացրել 2013 թվականին, երբ տառապում Էր գաստրոԷնտերիտից: Վերջին 40 տարվա ընթացքում Եղիսաբեթ Երկրորդը հիվանդանոցում Է եղել ընդամենը հինգ անգամ:

Եղիսաբեթ Երկրորդի այցելությունը կլինիկա նախորդել Էր Հյուսիսային Իռլանդիա ուղեւորության չեղարկմանը, որից նա հրաժարվել Էր բժիշկների հանձնարարությամբ: Սակայն թագուհու շրջապատում կարծում են, որ նա կկարողանա այցելել կլիմայի գագաթնաժողովին, որը շոտլանդական Գլազգոյում տեղի Է ունենալու նոյեմբերի սկզբին:
Դիտվել է 15199անգամ
Վերջին լուրեր