Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հոկտեմբեր / 2021 : 12-59

Ադելը երազել է ամուսնանալ արքայազն Հարիի հետ

Թվում է, որ Մեգան Մարքլը պետք է ավելի ուշադիր լինի: Նախօրեին 33-ամյա երգչուհի Ադելը պատասխանել է սադրիչ հարցերի եւ պատմել, թե Եղիսաբեթ II-ի թոռներից ով է իրեն ավելի դուր գալիս:

Պարզվում է՝ 2011 թվականից երգչուհին երազել է ամուսնանալ արքայազն Հարիի հետ։ «Ես միշտ ասել եմ, որ չեմ հանդիպի շեկ վարսերով տղամարդու հետ, բայց նա բացառություն է։ Ես նրա հետ գիշեր կանցկացնեի։ Վստահ եմ՝ նա ուրախ տղա է», - անսպասելիորեն հայտարարել է Ադելը։


Նշենք, որ վերջերս երգչուհին պատմել էր իր ամուսնու՝ Սայմոն Կոնեկիի հետ ծանր ամուսնալուծության մասին։ Երկու տարի է պահանջվել, որպեսզի նա ամբողջությամբ վերականգնվի։ Եվ հիմա, երբ հոգեկան վերքերը հանգստացել են, երգչուհին Heart Radio-ին տված հարցազրույցի ժամանակ որոշել է պատմել, թե ինչպես է իրեն հաջողվել նման լուրջ քայլի դիմել։

«Ուշացած որոշում էր։ Դա հյուծող էր եւ շատ ծանր»,- ասել է երգչուհին։ «Որքան շատ հետաձգես դա, այքան վատ կլինի։ Ես մի քանի տարի հետաձգել եմ դա։ Հիմա ես հանգիստ եմ, ինչպես չեմ եղել երբեք։ Արժեր»,- եզրափակել է Ադելը։

Այժմ երգչուհին հարաբերություններ ունի սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ։
Դիտվել է 19444անգամ
Վերջին լուրեր