Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հոկտեմբեր / 2021 : 15-44

Սաակաշվիլիին արյան փոխներարկում են արել


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հացադուլով պայմանավորված վատ ինքնազգացողության պատճառով արյան փոխներարկման կարիք է ունեցել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նրա անձնական բժիշկ Նիկոլազ Կիպշիձեն:

«Նրա մոտ ցուցանիշներից մեկը շատ վատ է, և մենք արյան փոխներարկում ենք արել: Փոխներարկումը լավ է անցել: Մեզ օգնել են բանտի բժիշկները: Դեռևս ամեն ինչ լավ է»,- ասել է բժիշկը:

Նրա խոսքով՝ բանտի բուժկետը նախատեսված չէ նման գործողություններ իրականացնելու համար, և իրենք գործնականում աշխատել են դաշտային պայմաններում: Նրա կարծիքով՝ Սաակաշվիլին հիվանդանոցային բուժման կարիք ունի բանտից դուրս:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար:
Դիտվել է 11799անգամ
Վերջին լուրեր